Միայն թե ոչ «Բավարիա». Գորետցկայի տրանսֆերն առաջարկել են «Բարսելոնային»

«Շալկե 04»-ի կիսապաշտպան Լեոն Գորետցկան կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:

«Mundo Deportivo»-ն տեղեկացնում է, որ գերզենկիրխենցիների թույլտվությամբ` 22-ամյա ֆուտբոլիստի գործակալը տրանսֆերն առաջարկել է կատալոնական ակումբին: «Շալկեն» չի ցանկանում, որ իր սանը մեկ տարուց ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվի «Բավարիա», որի հետ բանավոր համաձայնություն ունի:

Գերմանական ակումբը պատրաստ է կիսապաշտպանին բաց թողնել 30 միլիոն եվրոյի դիմաց:

Եթե գործարքը տեղի չունենա և Գորետցկան մեկ տարուց միանա «Բավարիային», ապա «Շալկեն» միայն փոքր փոխատուցում կստանա որպես խաղացողի առաջին ակումբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում