Անգլիայի լիգայի գավաթ. Վիճակահանության արդյուքները

Պեկինում տեղի է ունեցել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության երրորդ փուլի վիճակահանությունը: Այդ փուլից պայքարին միանալու են եվրագավաթներին մասնակցող թիմերը:

Գործող գավաթակիր «Մանչեսթեր Յուայթեդը» սեփական հարկի տակ ընդունելու է «Բերթոնին»: Մեկ այլ մանչեսթերյան ակումբ` «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելու է ընթացիկ մրցաշրջանը հաջող սկսած «Վեսթ Բրոմվիչին»:

Բարդ մրցակից է բաժին հասել նաև «Լիվերպուլին», որը մրցակցի հարկի տակ խաղալու է «Լեսթերի» հետ:

ԱՊԼ-ի մյուս հեղինակավոր թիմերի մրցակիցները երկրորդ ու երրորդ լիգաների մասնակիցներ են: «Արսենալը» տանն ընդունելու է «Դոնկասթերին», «Չելսին»` «Նոթինգհեմ Ֆորեսթին», իսկ «Տոտենհեմը»` «Բարսնլիին»:

Մյուս զույգերը հետևյալն են` «Էվերթոն» – «Սանդերլենդ», «Բրենտֆորդ» – «Նորվիչ», «Վուլվերհեմփթոն» – «Բիսթոլ Ռովերս», «Բերնլի» – «Լիդս», «Բիսթոլ Սիթի» – «Սթոք Սիթի», «Ռիդինգ» – «Սուոնսի», «Ասթոն Վիլա» – «Միդլսբրո», «Վեսթ Հեմ» – «Բոլթոն», «Քրիսթալ Փելաս» – «Հադերսֆիլդ» և «Բորնմութ» – «Բրայթոն»:

Հանդիպումները նախանշված են սեպտեմբերի 18-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում