Վիդիչ. Մխիթարյանը պետք է ավելի էգոիստ լինի

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Նեմանյա Վիդիչը կարծիք է հայտնել անգլիական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին:

«Նա հիանալի ֆուտբոլիստ է, ով մրցակցի պաշտպանների համար միշտ սպառնալիք է ստեղծում: Միակ բանը, որ կցանկանայի փոխել նրա խաղում, դա գոլերի թիվն է: Կասկած կա, որ նրան ավելի շատ դուր է գալիս պահեր ստեղծել իր թիմակիցների համար, քան ինքնուրույն աչքի ընկնել: Դա թիմի համար լավ է, բայց կարծում եմ՝ Հենրիխը պետք է էգոիստ լինի և ավելի շատ հարվածներ կատարի:

Մխիթարյանը պետք է մրցաշրջանի ընթացքում 10-15 գոլի ձգտի: Թիմը չի կարող հույս դնել միայն հարձակվողների վրա, պետք է դարպասը գրավեն նաև կիսապաշտպաններն ու պաշտպանները:

Լավ է, որ սկսել է գոլեր խփել Պոգբան: Հուսով եմ` «Մանչեսթեր Յունայթեդը» կշարունակեի այնպես, ինչպես մեկնարկել է»,- սերբի խոսքերն է մեջբերում espn.com-ը:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի մեկնարկային երկու հանդիպումներում Մխիթարյանը 4 գոլային փոխանցում է կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում