Մեյվեզերի ու ՄակԳրեգորի հայացքների մենամարտը 1,5 րոպե է տևել (տեսանյութ)

Լաս Վեգասում նախանշված Ֆլոյդ Մեյվեզեր – Քոնոր ՄակԳրեգոր մենամարտից առաջ մարզիկները վերջին մամուլի ասուլիսն են տվել:

Ասուլիսի վերջում ամերիկացին ու իռլանդացին մրցել են հայացքների մենամարտում: Այն տևել է 1,5 րոպե:

Հիշեցնենք, որ բռնցքամարտում անպարտելի Մեյվեզերի ու խառը մրցամարտերի չեմպիոն ՄակԳրեգորի միջև մենամարտը կանցկացվի բռնցքամարտի կանոններով: Մրցամարտը կկայանա օգոստոսի 26-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում