Յուրա Մովսիսյանի երկար սպասված գոլը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը երկար դադարից հետո գոլի հեղինակ է դարձել «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում:

29-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել MLS-ի կանոնավոր առաջնության 27-րդ տուրի՝ «Սան Խոսեի» հետ մրցավեճում: Յուրան փոխարինման է մտել 83-րդ րոպեին և 10 րոպե հետո գրավել է հյուրերի դարպասը: Խաղն ավարտվել է 4:0 հաշվով:

Մովսիսյանը վերջին անգամ աչքի էր ընկել հուլիսի 5-ին, երբ գրավել էր «Լոս Անջելես Գելեքսիի» դարպասը: Դրանից հետո հայ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով երեք խաղ բաց է թողել, իսկ վերադառնալուց հետո կորցրել մեկնարկային կազմում իր տեղը:

Վերջին 5 հանդիպումներում Յուրան փոխարինման է մտել՝ խաղադաշտում միջինն անցկացնելով 12,4 րոպե:

Հետևեք մեզ նաև Telegram-ում