Հայտնի են բասկետբոլի Հայաստանի հավաքականի մրցակիցները

Բասկետբոլի աշխարհի 2019 թվականի առաջնության հիմնական ընտրական փուլի ուղեգիր չնվաճած մասնակիցները հանդես կգան Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական փուլում:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Մյունխենում այսօր կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը հայտնվել է Բ ենթախմբում, որտեղ կմրցի Դանիայի և Ալբանիայի հավաքականների հետ: Հանդիպումները սկսվեն այս տարվա նոյեմբերին:

Նախընտրական փուլի 9 մասնակիցները պայքարելու են հաջորդ փուլի 4 ուղեգրերի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում