BeIN Sports. «Բորուսսիան» ընդունել է «Բարսելոնայի» առաջարկը

Դորտմունդի «Բորուսսիայի» եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն տեղափոխվում է «Բարսելոնա»:

«BeIN Sports»-ը վստահեցնում է, որ գերմանացիներն ընդունել են «կապտանռնագույնների» առաջարկը: Տրանսֆերը կազմելու է 120 միլիոն եվրո: Եվս 30 միլիոն եվրո նախատեսված է որպես հնարավոր պարգևավճար: Կատալոնացիները ֆրանսիացու հետ վաղուց համաձայնեցրել են 5 տարվա անձնական պայմանագրի կետերը:

Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը բոյկոտել էր դորտմունդցիների մարզումները, քանի որ ռուրյան ակումբը չէր ընդունում «Բարսելոնայի» առաջարկները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում