Տիգրան Բարսեղյանի հաղթական փոխանցումը «Ֆեներբախչեի» հետ խաղում (տեսանյութ)

Եվրոպա լիգայի որակավորման չորրորդ փուլում «Վարդարը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Ֆեներբախչեին» ու նվաճել խմբային փուլի ուղեգիր:

Հիմնական ժամանակին ավելացրած առաջին րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն անհատական անցում է ձեռնարկել, ապա փոխանցում կատարել Նիկոլա Գիլգորովին, ով անարգել գրավել է Իդրիս Կամենիի դարպասը:

Առաջին մրցավեճում մակեդոնական թիմը թուրքական գրանդին պարտության էր մատնել 2:0 հաշվով: Կրկին փայլել էր Բարսեղյանը:

Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ` աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում