Պոգբան` Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստ

Մոնտե Կարլոյում տեղի է ունեցել 2016-17թթ. մրցաշրջանի Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը: Մրցանակին հավակնում էին «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներ Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան ու Զլատան Իբրահիմովիչը:

ՈւԵՖԱ-ն լավագույնի կոչումը հանձնեց ֆրանսիացի ֆուտբոլիստն: Պոգբան ստացել է 140 միավոր: Երկրորդ տեղում հայտնված Մխիթարյանը քվեարկության արդյունքում ստացել է 129, իսկ շվեդը` 109 միավոր:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դարձել էր չեմպիոն, իսկ Հենրիխ Մխիթարյանն աչքի էր ընկել փլեյ-օֆֆի բոլոր փուլերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում