Երեք տարվա ընդմիջումից հետո Վիլյան հրավիրվել է Իսպանիայի հավաքական (հայտացուցակ)

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հրապարակել է Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում կայանալիք առաջիկա խաղերի հայտացուցակը:

«Ֆուրիա ռոխա» է վերադարձել Դավիդ Վիլյան: «Նյու Յորք Սիթիի» հարձակվողն ազգային ընտրանի չէր հրավիրվել 2014 թվականից: «Էլ Գուախեն» MLS-ի ընթացիկ առաջնության 24 խաղում 19 գոլ է հեղինակել ու գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Կարիերայի ընթացքում առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Միլանի» կիսապաշտպան Սուսոն։

Հայտացուցակը

Դարպաապահներ – Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Պեպե Ռեյնա («Նապոլի), Կեպա Արիսբալագա («Ատլետիկ» Բ.)։

Պաշտպաններ – Ժորդի Ալբա, Ժերար Պիկե (երկուսն էլ «Բարսելոնա»), Սերխիո Ռամոս, Նաչո, Դանիել Կարվախալ (երեքն էլ «Ռեալ»), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի»), Մարկ Բարտրա («Բորուսսիա» Դ.), Նաչո Մոնրեալ («Արսենալ»)։

Կիսապաշտպաններ – Կոկե, Սաուլ (երկուսն էլ «Ատլետիկո»), Իսկո, Մարկո Ասենսիո (երկուսն էլ «Ռեալ»), Սերժի Բուսկետս, Անդրես Ինյեստա, Ժերար Դեուլոֆեու (երեքն էլ «Բարսելոնա»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Վիտոլո («Լաս Պալմաս»), Պեդրո Ռոդրիգես («Չելսի»), Սուսո («Միլան»), Տյագո Ալկանտարա («Բավարիա»)։

Հարձակվողներ – Դավիդ Վիլյա («Նյու Յորք Սիթի»), Ալվարո Մորատա («Չելսի»), Յագո Ասպաս («Սելտա»)։

Հավելենք, որ սեպտեմբերի 2-ին Իսպանիան կընդունի Իտալիային, իսկ երեք օր անց կհյուրընկալվի Լիխտեյնշտեյնին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում