«Ալաշկերտը» ջախջախեց «Փյունիկին» (տեսանյութ)

Հայաստանի առաջնության 4-րդ տուրը մեկնարկել է «Ալաշկերտի» ու «Փյունիկի» միջև խաղով, որն ավարտվել է 5:1 հաշվով:

Արդեն առաջին կեսում չեմպիոնը գործնականում լուծել է հաղթողի հարցը` 4 գոլ ուղարկելով Գոռ Մանուկյանի պաշտպանած դարպասը: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել տանտերերի առաջատար Արտակ Եդիգարյանը: Գեղեցիկ է ստացվել նրա առաջին գոլը, երբ «պատից» հետ եկած գնդակը նա գեղեցիկ հարվածով մխրճել է ցանցից ներս:

Քիչ հետո Արտակն աչքի է ընկել արդեն տուգանային հարվածով: Հյուրերը պատասխանել են միայն Ալիկ Առաքելյանի գնդակով, որին նախորդել էր Ուորոշ Նենդովիչի գոլը: Երկրորդ կեսում միայն մեկ գոլ է գրանցվել, որը հեղինակել է փոխարինման մտած Խորեն Վերանյանը:

Աբրահամ Խաշմանյանի թիմը վաստակեց 7 միավոր, շրջանցեց «Փյունիկին» (5 միավոր) ու բարձրացավ երկրորդ հորզիոնական: Առաջատար «Շիրակն» ունի 9 միավոր և վաղն ընդունելու է «Արարատին»:

Բարձրագույն խումբ, 4-րդ տուր
«Ալաշկերտ» – «Փյունիկ` 5:1
Գոլերը՝ Արտակ Եդիգարյան (15, 31, 40), Ուրոշ Նենադովիչ (28), Խորեն Վերանյան (59) – Ալիկ Առաքելյան (30)

Հետևեք մեզ նաև Telegram-ում