Պաշտոնական. Դեմբելեն տեղափոխվում է «Բարսելոնա»

Դորտմունդի «Բորուսսիայի» եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն կարիերան շարունակելու է «Բարսելոնայում», – հայտնում կատալոնացիների պաշտոնական կայքը:

Տրանսֆերը կազմելու է 105 միլիոն եվրո: Գործարքում կլինեն նաև պարգևավճարներ, որոնք կարող են հասնել մինչև 42 միլիոն եվրոյի: Վինգերի հետ կնքվելու է 5 տարվա պայմանագիր, իսկ հրաժարագինը կազմելու է 400 միլիոն եվրո:

«Բլաուգրանայի» կազմում Դեմբելեն հանդես է գալու «11» համարի մարզաշապիկով, որը նախկինում պատկանում էր Նեյմարին:

20-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի օգոստոսի 28-ին, որից հետո պայմանագիր կստորագրի «կապտանռնագույնների» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում