Որքա՞ն գումար է «Ռենը» ստանալու Դեմբելեի` «Բարսելոնա» տեղափոխությունից

Հարձակվող Ուսման Դեմբելեի` Դորտմունդի «Բորուսսիայից» «Բարսելոնա» տեղափոխությունը լուրջ եկամուտ կբերի «Ռենին»:

Մեկ տարի առաջ ռուրյան թիմը վինգերի համար 15 միլիոն եվրո էր վճարել: Համաձայնագրում եղել է կետ, ըստ որի ֆրանսիացու տրանսֆերի վերավաճառքի դեպքում «Ռենը» կստանա ընդհանուր գումարի 25 տոկոսը,- գրում է «Le Télégramme»-ն:

«Բարսելոնան» 20-ամյա ֆուտբոլիստի համար վճարելու է 105 միլիոն եվրո: Եվս 42 միլիոն նախատեսված են որպես հնարավոր բոնուսներ:

Այսպիսով, «Ռենը» ստանալու է 26,25 միլիոն եվրո: Դա երրորդ կողմին երբևէ վճարված փոխատուցման նոր ռեկորդն է: Հաշվի առնելով մեկ տարի առաջ ստացած 15 միլիոնը Դեմբելեի տրանսֆերից ֆրանսիացիները վաստակելու են 41, 25 միլիոն եվրո, ինչն ակումբի համար ռեկորդային ցուցանիշ է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում