Հենրիխ Մխիթարյանը ռեկորդային ցուցանիշ է կրկնել

Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լեսթեր» խաղում (2:0) Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ 70-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի փոխանցումից հետո աչքի ընկավ Մարկուս Ռաշֆորդը։

Մխիթարյանի համար սա Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում 5-րդ գոլային փոխանցումն էր։ Առաջին և երկրորդ տուրերում Մխիթարյանը կատարել էր երկուական գոլային փոխանցում։

«Opta» վիճակագրական կենտրոնը տեղեկացնում է, որ Մխիթարյանը ԱՊԼ-ի մեկնարկային երեք խաղում կատարած գոլային փոխանցումների ցուցանիշով կրկնել է Ռուել Ֆոկսի ռեկորդը։ Ֆոկսը նման արդյունավետությամբ աչքի է ընկել «Նյուքասլի» կազմում, 1994-95թթ․ մրցաշրջանի մեկնարկում։



Հետևեք մեզ նաև Telegram-ում