Մեյվեզերը տեխնիկական նոկաուտով հաղթեց ՄակԳրեգորին (ֆոտոշարք, տեսանյութ)

Լաս Վեգասում կայացավ բռնցքամարտի պատմության ամենաթանկարժեք մենամարտը․ 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը մենամարտեց  UFC-ի չեմպիոն Քոնոր ՄակԳրեգորի հետ։ 40-ամյա ամերիկացին տեխնիկական նոկաուտով հաղթեց 29-ամյա իռլանդացուն։

Մենամարտի սկզբում ՄակԳրեգորը չէր զիջում անպարտելի մրցակցին, սակայն չորրորդ ռաունդից սկսած Մեյվեզերն ուներ զգալի առավելություն։ Ֆլոյդն աստիճանաբար մեծացրեց տեմպը, իսկ 10-րդ ռաունդում՝ ամերիկացու արդյունավետ հարվածաշարից հետո, մրցավարը դադարեցրեց մենամարտը։

Հիշեցնենք, որ ՄակԳրեգորն առաջին անգամ էր պրոֆեսիոնալ ռինգում մենամարտում բռնցքամարտի կանոններով։ Մեյվեզերի համար սա կարիերայի 50-րդ հաղթանակն էր։ Այս ցուցանիշով նա գերազանցեց լեգենդար Ռոկի Մարչիանոյի ռեկորդը (49:0):

Մենամարտն իր տեսակով բացառիկ էր․ Մեյվեզերը 100 մլն դոլար կստանա, ՄակԳրեգորը` 30: Բացի երաշխավորված գումարից մարզիկները կստանան նաև բոնուսներ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում