«Գանձասար Կապանն» առաջին միավորը վաստակեց (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չորրորդ տուրն ավարտվեց «Բանանց» – «Գանձասար Կապան» խաղով։ Թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով մեկական գոլ։ Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացեց Գեղամ Հարությունյանը, իսկ «Բանանցի» պատասխան գոլը 60-րդ րոպեին խփեց Ռումյան Հովսեփյանը։

«Գանձասար Կապանը» վաստակեց ընթացիկ առաջնությունում իր առաջին միավորը և շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը, իսկ «Բանանցը» 3 միավորով հինգերորդ տեղում է։ Հիշեցնենք, որ 100 տոկոսանոց ցուցանիշով միանձնյա առաջատարը «Շիրակն» է։

Խաղի տեսագրությունը

Հետևեք մեզ նաև Telegram-ում