Հարկադրված փոփոխություն Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում

Օգոստոսի 22-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել էր Հայաստանի առաջնությունում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավեր էին ստացել մասնակցելու Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Ռումինիա-Հայաստան և Հայաստան-Դանիա հանդիպումների նախապատրաստական հավաքին: Հրավիրվածների թվում էր նաև «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովը:

ՀՖՖ պաշտոնական կայքը հաղորդում է՝ հաշվի առնելով, որ Անատոլի Այվազովը հրաժարվել է մասնակցել նախապատրաստական հավաքին և հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ հավաքականի մարզչական շտաբը հավաքական է հրավիրել «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանին:

Հավելենք, որ ազգային հավաքականի մարզական հավաքը կսկսվի օգոստոսի 28-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում