Մեկնարկել է Հայաստանի Մ-21 ընտրանու հավաքը

2017 օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 5-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թվականի առաջնության ընտրական փուլի երկու հանդիպում՝ համապատասխանաբար հյուրընկալվելով Ռուսաստանի և հյուրընկալելով ՆՀՀ Մակեդոնիայի Մ-21 հավաքականներին:

ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ օգոստոսի 27-ի առավոտյան Հայաստանի Մ-21 հավաքականն սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում/ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի կողմից Հայաստանի Մ-21 հավաքական նախապես հրավիրված 22 ֆուտբոլիստներից արդեն հավաքականի ճամբարում են 21 ֆուտբոլիստներ:

Հայկ Գալստյանը հավաքականին կմիանա օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը։ Հայաստանի Մ-21 հավաքականին է միացել նաև գերմանական «Ալտլուդերսդորֆ» թիմի կենտրոնական պաշտպան Ռուբեն Փիլումյանը: Հավաքի ընթացքում, հնարավոր է, փորձարկման նպատակով Հայաստանի Մ-21 հավաքականին միանա ևս մեկ ֆուտբոլիստ, ում անունը պարզ կդառնա ավելի ուշ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում