Արթուր Բարսեղյանը Հայաստանի ռեկորդ սահմանեց աշխարհի առաջնությունում
27/08/2017 13:18
Նմանատիպ
Ինդիանապոլիսում ընթացող լողի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը 50 մետր բատերֆլայ ոճում մրցատարածությունը հաղթահարեց 0.25.70 ժամանակում։
Արթուրը 77 մասնակիցների մեջ եզրագիծը հատեց 39-րդը: ՀԱՕԿ լրատվականը հաղորդում է, որ այդ ցուցանիշը Հայաստանի մեծահասակների նոր ռեկորդ է։ Նախորդ ռեկորդը 2009 թվականին՝ Հռոմում կայացած աշխարհի առաջնության ժամանակ, սահմանել էր Միքայել Քոլոյանը:
Նշենք նաև, որ Անի Պողոսյանը 50 մետր թիկնալողում 0.32.51 արդյունքով 46-րդն էր (54 մասնակից):
Հետևեք մեզ նաև Telegram-ում