«Ռեալն» առաջին միավորները կորցրեց՝ ոչ-ոքի խաղալով «Վալենսիայի» հետ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Ռեալը» հյուրընկալեց «Վալենսիային» և ոչ-ոքի խաղաց։

Հանդիպման հաշիվը բացվեց 10-րդ րոպեին, երբ հերթական գեղեցիկ գոլով աչքի ընկավ Մարկո Ասենսիոն։ «Չղջիկները» կարողացան բավականին արագ վերականգնել հավասարությունը․ 18-րդ րոպեին հյուրերի տպավորիչ գրոհը եզրափակեց Կարլոս Սոլերը։ 

Թիմերն ընդմիջման գնացին 1։1 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսում կրկին մեկական գոլ խփեցին։ 77-րդ րոպեին Ժոֆրեյ Կոնդոգբիան առաջ մղեց «Վալենսիային», իսկ վերջնական հաշիվը 83-րդ րոպեին ձևակերպեց Ասենսիոն՝ այս անգամ աչքի ընկնելով տուգանային հարվածից։ Նախքան եզրափակիչ սուլիչը «սերուցքայինները» հաղթանակի հասնելու լավ հնարավորություններ ունեցան, սակայն Կարիմ Բենզեման վրիպեց նպաստավոր դիրքերից։

Այս հանդիպումից հետո թիմերն ունեն 4-ական միավոր։

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ռեալ» – «Վալենսիա»՝ 2։2
Գոլերը՝ Ասենսիո 10՛, 83՛ – Սոլեր 18՛, Կոնդոգբիա 77՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում