«Լիվերպուլն» ակումբի ռեկորդային առաջարկ է կատարել «Մոնակոյին»

«Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել «Մոնակոյի» կիսապաշտպան Տոմա Լեմարին:

«L’Equipe»-ն հայտնում է, որ ֆրանսիացու տեղափոխության համար մերսիսայդցիները 72 միլիոն եվրո են առաջարկել: Եվս 8 միլիոն նախատեսված է պարգևավճարի տեսքով:

Այսօր ակումբների ղեկավարները հանդիպում կունենան, որի ժամանակ կարող են վերջանական համաձայնության հասնել:

Նշվում է, որ 21-ամյա խաղացողը դեմ չէ կարիերան շարունակել ԱՊԼ-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում