Պաշտոնական. Յարմոլենկոն տեղափոխվեց «Բորուսսիա» (լուսանկար)

Կիևի «Դինամոյի» եզրային հարձակվող Անդրեյ Յարմոլենկոն տեղափոխվել է «Բորուսսիա»,- գրում է դորտմունդցիների պաշտոնական կայքը:

Ուկրաինացին գերմանական ակումբի հետ 4 տարվա պայմանագիր է կնքել: 27-ամյա ֆուտբոլիստը ռուրյան թիմում հանդես է գալու 9 համարի խաղաշապիով, որը նախորդ մրցաշրջանում կրում էր Էմրե Մորը: Ավելի վաղ, տարբեր աղբյուրներ տրանսֆերային գինը նշում էին 20-30 միլիոն եվրո:

Ուրկրաինայի ընթացիկ առաջնությունում Յարմոլենկոն մասնակցել է 5 խաղի, որոնցում 3 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել: Դորտմունդում նա դառնալու է «Բարսելոնա» տեղափոխված Ուսման Դեմբելեի փոխարինողը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում