Հայտնի է «Մոնակոյում» Մբապեին փոխարինողը (լուսանկար)

«Մոնակոն» մոտակա ժամանակահատվածում հայտարարելու է «Ինտերի» հարձակվող Ստևան Յովետիչի տրանսֆերի մասին:

Համացանցում տարածվել է լուսանկար, որում չեռնոգորցին «կարմրասպիտակների» 10 համարով է:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 10 համարով հանդես էր գալիս հարձակվող Կիլիան Մբապեն: Նախորդ մրցաշրջանում նա կրում էր 29 համարը:

Մբապեն կարիերան շարունակելու է «Պարի Սեն Ժերմենում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում