19 տարեկանում Լիպնիցկայան ավարտել է կարիերան

Գեղասահորդուհի Յուլիա Լիպնիցկյան ավարտել է կարիերան: Այդ մասին tass.ru-ի հետ զրույցում ասել է 19-ամյա մարզուհու մայրը:

«Կարիերան ավարտելու մասին Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիային Յուլիան հայտնել է դեռ ապրիլին, երբ Եվրոպայից վերադարձել է բուժման կուրս անցնելուց հետո»,- ասել է ռուս գեղասահորդուհու մայրը:

2014 թվականին Լիպնիցկայան թիմային մրցաշարում դարձել էր օլիմպիական չեմպիոն: Նույն տարում նա ոսկե մեդալ է նվաճել աշխարհի ու Եվրոպայի առաջնությունում:

2016 թվականին Յուլիան կոնքի վնասվածքի պատճառով բաց է թողել Ռուսաստանի առաջնությունը, իսկ այս տարվա փետրվարին` վաղաժամ ավարտել մրցաշրջանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում