BeIN Sports. Կոուտինյոն տեղափոխվում է «Բարսելոնա»

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը` օգոստոսի 31-ը, դառնալու է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ,- գրում է beIN Sports-ը: Հենց այդ աղբյուրն էր առաջինը հայտնել Ուսման Դեմբելեի տեղափոխության վերաբերյալ պայմանավորվածության մասին:

Կատալոնական ու անգլիական ակումբներն արդեն համաձայնեցրել են տրանսֆերը: Հնարավոր պարգևավճարների հետ միասին գործարքը կարող է հասնել մինչև 150 միլիոն եվրո: Կոուտինյոն վաղուց «բլաուգրանայի» հետ պայմանավորվել է համաձայնագրի շուրջ:

Ավելի վաղ բրազիլացին տրանսֆերային դիմում էր ներկայացրել մերսիսայդցիներին: 25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ոչ մի պաշտոնական խաղի չի մասնակցել, ինչպես նաև ակումբին խնդրել է իրեն չհայտավորել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում