Հայաստանի ազգային հավաքականն սկսեց նախապատրաստությունը

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 22:45-ին՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության Ռումինիա-Հայաստան հանդիպումը: Իսկ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը: Այսօր՝ օգոստոսի 28-ին, Հայաստանի ազգային հավաքականն սկսեց նախապատրաստությունն այդ հանդիպումներին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ Ֆուտբալի ակադեմիայում,- գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Այս պահին հավաքականի ճամբարում են հետևյալ 23 ֆուտբոլիստները՝

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Գրիգոր Մելիքսեթյան «Գանձասար-Կապան»
Գոռ Մանուկյան, «Փյունիկ»

Պաշտպաններ

Լևոն Հայրապետյան «Փյունիկ»
Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»
Տարոն Ոսկանյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս)
Վարազդատ Հարոյան «Ուրալ» (Ռուսաստան)
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)
Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Կիսապաշտպաններ

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Դավիթ Մանոյան «Նեա Սալամիս» (Կիպրոս)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Մարկոս Պիզզելլի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Արմեն Համբարձումյան, «Ֆակել» (Ռուսաստան)

Հարձակվողներ

Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)
Տիգրան Բարսեղյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Ռուսլան Կորյանը հավաքականին կմիանա այսօր ուշ գիշերը: Օգոստոսի 29-ին և 30-ին հավաքականը կանցկացնի մարզումներ, իսկ օգոստոսի 31-ի առավոտյան կմեկնի Բուխարեստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում