Պաշտոնական. Յովետիչը տեղափոխվեց «Մոնակո» (լուսանկար)

«Ինտերի» հարձակվող Ստևան Յովետիչը կարիերան շարունակելու է «Մոնակոյում»,- հայտնում է վերջինիս պաշտոնական կայքը: Չեռնոգորցին «կարմրասպիտակների» հետ պայմանագիր է կնքել, որը գործելու է մինչև 2021 թվականի ամառը:

27-ամյա ֆուտբոլիստը Լիգա 1-ի չեմպիոնի կազմում հանդես է գալու 10 համարի մարզաշապիկով, որը նախկինում պատկանում էր Կիլիան Մբապեին: Վերջինս դառնալու է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ:

Transfermarkt.de-ի տեղեկությամբ գործարքը կազմել է 11 միլիոն եվրո:

Նշենք, որ «Մոնակոն» համաձայնեցրել է նաև «Լացիոյի» հարձակվող Բալդե Կեյտայի տրանսֆերը, որն արժենալու է 30 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում