Հայաստան-Դանիա. Բենդտները հրավիրվել է հավաքական

Նորվեգական «Ռուսենբորգի» հարձակվող Նիկլաս Բենդտները հրավիրվել է Դանիայի հավաքական: 29-ամյա ֆուտբոլիստը վերջին անգամ ազգային ընտրանու կազմում է հանդես եկել 2015 թվականին,- հայտնում է սկանդինավյան թիմի մամուլի ծառայությունը։

Օգե Հարեիդեի թիմում հարձակվողը փոխարինելու է վնասվածք ստացած Յուսուֆ Պոուլսենին:

Նորվեգիայի ընթացիկ առաջնությունում «լորդը» մասնակցել է 19 խաղի, որոնցում 9 գոլ է հեղինակել ու 1 գոլային փոխանցում կատարել:

ԱԱ-2018-ի ընտրական փուլի շրջանակում Դանիան սեպտեմբերի 1-ին ընդունելու է Լեհաստանին, իսկ սեպտեմբերի 4-ին Երևանում հյուրընկալվելու է Հայաստանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում