Օքսլեյդ Չեմբերլենը մերժել է «Չելսիին» հանուն այլ ակումբի
30/08/2017 12:29
Նմանատիպ
«Արսենալի» եզրային կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ Չեմբերլենը հրաժարվել է տեղափոխվել «Չելսի»: Լոնդոնյան ակումբները համաձայնեցրել էին տեղափոխությանը, սակայն «թշակառուները» չեն կարողացել պայմանավորվել 24-ամյա ֆուտբոլիստի հետ,- հայտնում է BBC Sport-ը:
Տրանսֆերը պետք է կազմեր 40 միլիոն եվրո: Անգլիացին կարծում է, որ «Չելսիում» իրեն չեն օգտագործելու նախընտրած` վինգերի դիրքում, այլ լինելու է լատերալ, ինչպես Վիկտոր Մոզեսն է: Չեմբերլենը ցանկանում է տեղափոխվել «Լիվերպուլ», որը հետաքրքրված է նրա ծառայություններով:
Ավելի վաղ կիսապաշտպանը հրաժարվել էր «Արսենալի» հետ նոր պայմանագիր կնքել և կարող է մեկ տարի հետո ազատ խաղացողի կարգավիճակ ստանալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում