US Open. Ֆեդերերի ծանրագույն մեկնարկն ու Նադալի հեշտ հաղթանակը (տեսանյութ)

ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց մրցաշարում այսօր տեղի է ունեցել ընդամենը երկու հանդիպում: Եվս 6 խաղ անձրևի պատճառով կիսատ է մնացել, իսկ մյուսները հետաձգվել են:

Ռոջեր Ֆեդերերը մրցել է Ֆրենսիս Տյաֆոյի հետ ու դժվարությամբ հաղթանակ կորզել: Շվեյցարացին պարտվել է առաջին սեթում, սակայն հետո գտել է իր խաղը ու երկու հեշտ հաղթանակ տոնել: Այնուհետև, անսպասելիորեն, ամերիկացին հաղթել է չորրորդ սեթում ու հաշիվը 2:2 դարձրել: Որոշիչ մրցափուլում Ֆեդերերն ավելի սառնասիրտ է եղել: Գրանցվել է 4:6, 6:2, 6:1, 1:6, 6:4 հաշիվը:

Հաջորդ փուլում 36-ամյա թենիսիստը մրցելու է Բլաժ Կավչիչ – Միխայիլ Յուժնի զույգի հաղթողի հետ:

Ավելի հանգիստ է ստացվել Ռաֆայել Նադալի մեկնարկային հանդիպումը: Իսպանացին մրցել է Դուշան Լայովիչի հետ ու 7:6 (6), 6:2, 6:2 հաշվով հաղթանակ տոնել:

Մրցավեճի ընթացքում «Ռաֆան» 6 բրեյք է կատարել, իսկ սերբը` 2:

1/32 եզրափակչում Նադալը մրցելու է Տարո Դենիել – Թոմի Փոլ զույգի հաղթողի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում