«Բորուսսիան» ու «Հոֆենհայմը» մեկական տրանսֆեր ու վարձակալություն են ձևակերպել (լուսանկար)

Դորտմունդի «Բորուսսիան» ձեռք է բերել Գերմանիայի ամենախոստումնալից աջ պաշտպաններից մեկին` Ջերեմի Տոլյանին:

Ռուրյան ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել։ Գործարքի գինը չի հրապարակվում, սակայն «Transfermarkt»-ի տեղեկությամբ, «Հոֆենհայմին» 5 միլիոն եվրո է վճարվել:

Միաժամանակ հայտարարվել է հակառակ ուղղությամբ Ֆելիքս Պասալկի տեղափոխության մասին: «Հոֆենհայմը» երկու տարով վարձակալել է 19-ամյա ֆուտբոլսիտին: Վարձավճարից առաջ գերմանացին մինչև 2021 թվականը երկարաձգել է «Բորուսսիայի» հետ պայմանագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում