Մահացել է «Էրեբունիի» ֆուտբոլիստը

Այսօր մահացել է «Էրեբունի» ակումբի ֆուտբոլիստ Հայկ Մելքոնյանը:

18-ամյա խաղացողը ավտովթարի զոհ է դարձել: Ավտոմեքենան, որի մեջ նա է եղել, «Հաղթանակ» կամրջից ցած է ընկել: Մելքոնյանը երևանյան թիմի ավագն էր և մասնակցում էր Առաջին խմբի առաջնությանը:

Sport.Times.am-ի անձնակազմը ցավակցություն է հայտնում Հայկի հարազատներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում