USD
EUR
RUB

ՖԻԴԵ-ն հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակները

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակները։

Ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2827): Երկրորդ հորիզոնականում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2804), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը (2803)։ Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանն այժմ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը (2802)։

Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ՝ Սերգեյ Մովսեսյանը 72-րդ է (2671), Վլադիմիր Հակոբյանը` 79-րդը (2667), իսկ Գաբրիել Սարգսյանը` 100-րդը (2652):

Լավագույն տասնյակ

1. Մագնուս Կարլսեն – 2827
2.Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 2804
3. Վլադիմիր Կրամնիկ – 2803
4. Լևոն Արոնյան – 2802
5. Ֆաբիանո Կարուանա- 2799
6. Շահրիյար Մամեդյարով– 2797
7. Վիշվանաթան Անանդ- 2794
8. Ուեսլի Սո – 2792
9. Ալեոքսանդր Գրիշչուկ– 2788
10. Հիկարու Նակամուրա- 2781

Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է Հոու Յիֆանը (2670): Երկրորդ տեղում է Աննա Մուզիչուկը (2576), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ցզյու Վենցզյունը (2574): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը  51-րդ հորիզոնականում է (2415), իսկ Լիլիթ Մկրտչյանը` 56-րդ (2401):

Լավագույն տասնյակ

1. Հոու Յիֆան – 2666
2. Աննա Մուզիչուկ – 2576
3. Ցզյու Վենցզյուն – 2574
4.Համփի Կոներու – 2557
5. Ալեքսանդրա Կոստենյուկ – 2552
6. Մարիա Մուզիչուկ – 2544
7. Վիկտորիա Չմիլիտե – 2542
8. Կատերինա Լահնո- 2541
9. Լեյ Տինժի– 2534
10. Հարիկա Դրոնավալի – 2528

Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2748)։ Դուդա Յան-Քշիշտոֆը երկրորդն է (2697), իսկ Վլադիսլավ Արտեմևը (2692) եզրափակում է լավագույն եռյակը: ԱՄՆ-ը ներկայացնող Սամուել Սևյանը (2610) 7-րդ հորիզոնականում է։ Հայաստանի ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանը 17-րդ հորիզոնականում է (2570), Մանուէլ Պետրոսյանը՝ 26-րդ (2559), Տիգրան Հարությունյանը` 51-րդ (2520), Հարություն Բարսեղյանը` 95-րդ (2474), Արամ Հակոբյանը` 96-րդ (2472):

Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները: Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2909): Երկրորդ հորիզոնականում է Ալեքսանդր Գրիշչուկը (2852), իսկ Շահրիյար Մամեդյարովը (2833) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2820) 7-րդ հորիզոնականում է։

Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2948)։ Սերգեյ Կարյակինը (2889) երկրորդն է, իսկ Լևոն Արոնյանը (2863) եզրափակում է լավագույն եռյակը:

Լրահոս
Պոչետինո. Դեմբելեն Ռոնալդինյոյի, Մարադոնայի և Օկոչայի նման հանճար է «Մանչեսթեր Յունայթեդը» «Ռեալին» հայտնել է Դե Խեայի տրանսֆերի արժեքը Գրավիչ առաջարկ Տորրեսին Կպոդոն Հայաստանում նոր թիմ ունի Հայ ֆուտբոլիստը կխաղա Սլովակիայում «Ռեալի» 175-միլիոնանոց առաջարկը մերժվել է. այլ տրանսֆերային նպատակներ Չեմպիոնների լիգա. Դե Խեան` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ Օլիմպիական խաղեր. Աննախադեպ հաղթանակ Եվրոպա լիգա. 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵԱ. Դանիան շրջանցեց Հայաստանին Հայաստանի առաջնություն. «Արարատի» ու «Գանձասար-Կապանի» միջև խաղի վայրը փոխվել է «Marca». «Ռեալը» տրանսֆերի է հանելու Բեյլին Մոուրինյուն` Պոգբային. Դուրս արի և կարդա` ինչ է գրված դռան վրա Վենգեր. Պարտության պատճառը թերագնահատումն էր 15-ամյա գեղասահորդուհին դարձել է Օլիմպիական չեմպիոն (տեսանյութ) Եվրոպա լիգա. 1/16 եզրափակչի բոլոր արդյունքները «Արսենալն» անակնկալ պարտություն կրեց, բայց անցավ հաջորդ փուլ (տեսանյութ) «Արսենալ» – «Էստերսունդ». Լոնդոնցիների մեկնարկային կազմը Մխիթարյան. Չեմ հասկանում մարդկանց, ովքեր ինձ ու Օզիլին անհամատեղելի են համարում Հսկա Դե Խեան միայնակ պաշտպանում է «Մանչեսթեր Յունայթեդին» (ծաղրանկար) Դավիդ Յուրչենկոն համաձայն է խաղալ Հայաստանի հավաքականում, բայց… Ռեկորդների խաղ Սերխիո Ռամոսի համար Դոմրաչևայի տրիումֆը. Անակնկալ արդյունքներ կանանց փոխանցավազքում Օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին ելույթը «Ամկարի» ֆուտբոլիստն` «Ալաշկերտում» (տեսանյութ) «Ատլետիկոն» ընդունել է Կարասկոյի տրանսֆերը վաճառելու առաջարկը «Աէրոֆլոտ Օփեն». Տիգրան Պետրոսյանը ընթանում է առաջատարների խմբում Մոուրինյու. Բեքհեմին, Սքոուլզին ու Քինին հարցնելու եմ, թե ինչ էին անում առանց գնդակի «Շախտյոր» – «Ռոմա». Կամային հաղթանակ գեղեցիկ գոլերի շնորհիվ (տեսանյութ) Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» հրաշքով չպարտվեց «Սևիլյային» (տեսանյութ) «Ռեալի» կամային հաղթանակը ֆանտաստիկ կոմբինացիայի շնորհիվ (տեսանյութ) Եվրոպա լիգա. Հայտնի է 1/8 եզրափակչի առաջին մասնակիցը (տեսանյութ) Հայտնի են «Շախտյոր» - «Ռոմա» խաղի մեկնարկային կազմերը «Սևիլյա» - «Մանչեսթեր Յունայթեդ». Մեկնարկային կազմեր Գյոտցեի գրած հեքիաթը լուրջ մրցանակ է ստացել Զամմեր. Սխալվեցի, որ Կրոսին «Բավարիայից» բաց թողեցի «Ռեալ» «Չելսի» – «Բարսելոնա». Հարված-գոլ հարաբերակցությունում Մեսսիի լավագույն արդյունքը Բյորնդալենն այլևս ձմեռային Օլիմպիադայի ամենատիտղոսակիրը չէ. նոր ռեկորդակիր Էմերի. «Ռեալն» ու «Մարսելը» պատկերացում չունեն, թե նրանց ինչ է սպասվում Փարիզում Մադրիդի «Ռեալի» սանը կխաղա «Ալաշկերտում»
website by Sargssyan