Հայաստանի ազգային հավաքականն այցելեց Բուխարեստի հայկական եկեղեցի

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի ազգային հավաքականն ամբողջ կազմով այցելել է Բուխարեստի հայկական եկեղեցի։

ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հավաքականի ֆուտբոլիստները հանդիպել են Ռումինիայի հայկական թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս սրբազանի հետ: Սրբազանն օրհնել է մեր հավաքականին՝ մաղթելով հաջողություն Ռումինիայի հավաքականի հետ առաջիկա խաղում:

Հիշեցնենք, որ 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Ռումինիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 1-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում