Արթուր Ոսկանյան․ Գոհ եմ Ռուսաստանի հետ խաղի արդյունքից

Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը 2019 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի՝ Ռուսաստանի Մ-21 հավաքականի հետ հանդիպումից (0:0) հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

-Ձեր կարծիքը խաղի մասին։

-Մենք գիտեինք, որ Ռուսաստանի ընտրանին ուժեղ թիմ է, լավ է պահում գնդակը և աշխատում էինք լավ խաղալ պաշտպանությունում։ Փորձում էինք հակագրոհել և ընդհանուր առմամբ խաղացինք այնքան, ինչքան որ թույլ տվեց մրցակիցը։

-Հանդիպման ընթացքում Ձեր թիմի ֆուտբոլիստներին մի քանի անգամ բժշկական օգնության ցույց տվեցին։ Լո՞ւրջ են այդ վնասվածքները։

-Ոչ, բարեբախատաբար լուրջ վնասվածքներ չկան։ Տղաները մինչև վերջ պայքարեցին, ինչը շատ կարևոր է։

-Դուք բավարարված ե՞ք արդյունքով

-Այո, որովհետև այդպիսի ուժեղ թիմի հետ արտագնա խաղում մեկ միավոր վաստակելը լավ արդյունք է։

-Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականն անցկացնելու է մակեդոնիացիների հետ։ Արդյո՞ք այսօրվա խաղի արդյունքը լինելու է լրացուցիչ խթան ֆուտբոլիստների համար։

-Այո, քանի որ կարծում եմ՝ Ռուսաստանի հավաքականը խմբի ֆավորիտն է և ոչ-ոքին այդպիսի թիմի հետ չի կարող ազդեցություն չունենալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում