Հայտնի է` ինչու չի կայացել Կոուտինյոյի տեղափոխությունը «Բարսելոնա»

«Բարսելոնան» տրանսֆերային պատուհանի մինչև վերջին ժամերը փորձել է ձեռք բերել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուիտինյոյին, սակայն գործարքը չի կայացել: Կատալոնական ակումբի գործադիր տնօրեն Ալբերտ Սոլերը հայտարարել է, որ մերսիսայդիցները տրանսֆերի համար խելահեղ գումար են պահանջել:

««Լիվերպուլը» Կոուտինյոյի համար 200 միլիո եվրո պահանջեց: Չէինք կարող վճարել այդ գումարը, քանի որ մեր ակումբին ֆինանսապես լուրջ ռիսկերի կենթարկեինք: Չէինք ցանկանում նման չափազանցված գների շուկայում հայտնվել»,- Սոլերի խոսքն է մեջբերում «կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ մերսիայդցիները հայտարարել էին, որ չեն դիտարկելու բրազիլացու տրանսֆերի շուրջ որևէ առաջարկ: «Բարսելոնան» պատրաստ է եղել հնարավոր պարգևավճարների հետ միասին 160 միլիոն եվրո վճարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում