Ծնվել է Սերենա Ուիլյամսի և Ալեքսիս Օհանյանի առաջնեկը

«Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 23 չեմպիոնական տիտղոս ունեցող Սերենա Ուիլյամսը մայր է դարձել։

35-ամյա թենիսիստուհու և «Reddit»-ի հիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի առաջնեկն աղջիկ է: Նորածինը կշռում է 3 կգ 90 գրամ: Այս մասին հայտնում է «Daily News»-ը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերին Ուիլյամսն ու Օհանյանը հայտարարեցին նշանադրության մասին, իսկ Ավստրալիայի Բաց առաջնությունից հետո ամերիկուհին հայտարարեց, որ հղի է ու ժամանակավոր հեռանում է կորտից։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում