«Լիվերպուլում» հերքում են․ «Բարսելոնայի» տնօրենը սուտ է խոսում

Արդեն տեղեկացրել ենք, որ «Բարսելոնայի» գործադիր տնօրեն Ալբերտ Սոլերը, խոսելով Ֆիլիպե Կոուտինյոյի՝ «Լիվերպուլից» կատալոնական ակումբ տեղափոխության ձախողման մասին, նշել է, որ անգլիական կողմը 200 միլիոն եվրո գումար է պահանջել։ 

«Լիվերպուլում» հերքել են Սոլերի հայտարարությունը։ «Sky Sports»-ի և «AS»-ի հայտնի լրագրող Գիլյեմ Բալագեն փորձել է ճշտել տեղեկատվության հավաստիությունը, և «Լիվերպուլի» ներկայացուցիչներից ստացել է «բացարձակ սուտ է» պատասխանը։

«Լիվերպուլի» ղեկավարությունը մինչև վերջ հավատարիմ է մնացել իր առաջատարին չվաճառելու դիրքորոշմանը և կատալոնացիներից շահավետ առաջարկներ չի պահանջել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում