Ջոկովիչը երկրորդ անգամ հայր է դարձել

Աշխարհի նախկին առաջին Նովակ Ջոկովիչը երկրորդ անգամ հայր է դարձել։ Նովակն ու Ելենան իրենց դստերն անվանել են Տարա։ Զույգի առաջնեկը՝ Ստեֆանը ծնվել էր 2014 թվականի հոկտեմբերի 21-ին։

Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչը հուլիսին հայտարարեց մրցաշրջանը վաղաժամ ավարտելու մասին։ Սերբ թենիսիստն այժմ ապաքինվում է արմունկի վնասվածքից և կորտ կվերադառնա 2018 թվականի հունվարին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում