Գիգզ․ «Լիվերպուլը» կարող է պայքարել չեմպիոնության համար

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան և մարզիչ Ռայան Գիգզը գնահատել է «Լիվերպուլի»՝ Անգլիայի 2017-18թթ․ առաջնության չեմպիոն դառնալու հնարավորությունները։

-Մինչև վերջերս «Լիվերպուլին» չեմպիոնական կոչման հավակնորդ չէի համարում, սակայն նրանք լավ տրանսֆերային աշխատանք կատարեցին և կարողացան թիմում պահել Կոուտինյոյին։ Դա շատ լավ նորություն է ակումբի համար, սակայն Պրեմիեր լիգայում հաղթելու համար անհրաժեշտ է նաև թոփ-դարպասապահ․․․ «Լիվերպուլն» ունի՞ նման դարպասապահ։ Սա իմ միակ հարցն է, բայց ամեն դեպքում կարծում եմ՝ նրանք կարող են պայքարել տիտղոսի համար,- Գիգզի խոսքը փոխանցում է «Sportsmole»-ն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում