Ռուսլան Կորյան. Ի՞նչ օգուտ խփածս գոլից

2018 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի 8-րդ տուրի՝ Հայաստան-Դանիա խաղից (1:4) հետո հայ ֆուտբոլիստներից միայն Ռուսլան Կորյանը համաձայնեց պատասխանել լրագրողների հարցերին։

-Ի՞նչ կասեք խաղի մասին:

– Ի՞նչ կարող եմ ասել… Պարտվեցինք: Չեմ ասի, թե արժանի էինք պարտությանը, բայց չորս գոլ ընդունեցինք սեփական դարպասը` hիմնականում ստանդարտ դրություններից:

– Խփածդ գոլի մասին ի՞նչ կասես:

– Արդեն մոռացել եմ: Ի՞նչ օգուտ այդ գոլից:

“>

Լուսանկարը` «Ֆուտբոլ +»-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում