Էրիկսեն. Հայաստանի հավաքականի գոլն անհավանական էր

Դանիայի հավաքականի առաջատար Կրիստիան Էրիկսենը կարծիք է հայտնել Հայաստանի ընտրանու հետ արտագնա հանդիպման (4:1) մասին:

«Կարևոր երեք միավոր վաստակեցինք: Մեր թիմի կատարմամբ լավագույն խաղը չէր, բայց մեծ նշանակություն ունեցող հաղթանակն էր:

Հայաստանի հավաքականը շատ ուժեղ թիմ է: Ձեր թիմի խփած գոլն անհավանական էր: Լավ սկսեցիք խաղը, բայց երբ մենք կարողացանք հավասարեցնել հաշիվը, հետագայում վերահսկում էինք հանդիպման ընթացքը:

Հայաստանի հետ միշտ դժվար է խաղալ: Նախկինում շատ ենք միմյանց հանդիպել: Ուրախ ենք այս 3 միավորի համար»,- խաղից հետո ասաց Էրիկսենը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում