Հայտնի է «Բարսելոնայի» ու «Լիվերպուլի» միջև թյուրիմացության պատճառը

Հայտնի են դարձել տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տեղափոխության շուրջ «Բարսելոնայի» բանակցությունների նոր մանրամասներ:

Չկայացած տեղափոխությունից հետո կատալոնական ակումբը հայտարարել է, որ մերսիսայդցիները վերջին օրը 200 միլիոն եվրո են պահանջել տրանսֆերի համար: Ավելի ուշ անգլիացիները հերքել են այդ տեղեկությունը` «կապտանռնագույներին» մեղադրելով ստի մեջ:

«Mundo Deportivo»-ն պարզել է, որ այդ ակումբների միջև թյուրիմացության պատճառը դարձել է 25-ամյա ֆուտբոլիստի գործակալ Կիա Ջուրաբչյանը: Վերջինս բանակցային փուլում երկու ակումբների կողմից միջնորդ է եղել և ասել է, որ «Լիվերպուլը» բրազիլացու համար 200 միլիոն եվրո է պահանջում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում