Եվրո-2019․ Հայաստանի երիտասարդական հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Մակեդոնիային (տեսագրություն)

ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստան – ՆՀՀ Մակեդոնիա հանդիպումը: Հայաստանի երիտասարդական հավաքականը 0։3 հաշվով պարտություն կրեց․ մակեդոնացիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Տիգոմիր Կոստադինովը (8′, 26′, 72′):

Ընտրական փուլի երեք խաղից հետո Արթուր Ոսկանյանի թիմն ունի 4 միավոր և այս պահին յոթերորդ խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ Մակեդոնիան 3 միավորով հինգերորդն է։

Հայաստանի Մ-21 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

1. Հենրի Ավագյան 3. Արթուր Քարտաշյան 5. Հակոբ Հակոբյան 6. Վահագն Հայրապետյան (16. Հովհաննես Հարությունյան, 46) 7. Հովհաննես Իլանգյոզյան 9. Նարեկ Ասլանյան (ա) (10. Հովհաննես Պողոսյան, 46) 11. Հայկ Գալստյան 17. Վահան Բիչախչյան (14. Էմիլ Եղիազարյան, 73) 21. Հայկ Սարգսյան 22. Ռոբերտ Հակոբյան 23. Նարեկ Պետրոսյան

Պահեստայիններ՝ 12. Մարկ Գրիգորյան 4. Աղավարդ Պետրոսյան 13. Ալեքսանդր Հովհաննիսյան 15. Գագիկ Մաղաքյան

Գլխավոր մարզիչ՝ Արթուր Ոսկանյան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում