Բլագոյա Միլևսկի. Շնորհավորում եմ Հայաստանի հավաքականին լավ խաղի համար

Մակեդոնիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկին ամփոփել է 2019 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի՝ Հայաստանի Մ-21 ընտրանու հետ մրցավեճը: Հիշեցնենք, որ բալկանները Երևանում հաղթել են 3:0 հաշվով:

– Ի՞նչ տպավորություններ ունեք խաղից:

– Շնորհավորում եմ իմ թիմին հաղթանակի, ինչպես նաև Հայաստանի ընտրանուն լավ խաղի համար: Մենք այսօր խաղադաշտում ավելի ուժեղ թիմ էինք:

– Հայ ֆուտբոլիստներից ո՞ւմ կառանձնացնեիք և ինչի՞ համար:

– Ոչ մեկի չեմ առանձնացնի: Դատելով վերլուծական տեսանյութերից, ինչպես նաև Ռուսաստանի դեմ օրեր առաջ կայացած խաղից (0:0)՝ կարող եմ ասել, որ Հայաստանի ընտրանին լավ թիմ է:

– Ձեր թիմի դարպասապահ Ֆիլիպ Իլիկը Հայաստանի առաջնությունում է հանդես գալիս («Գանձասար-Կապանում»-խմբ): Նրան ասպարեզ դուրս բերելը կապված էր հայկական ֆուտբոլին ծանոթ լինելու հե՞տ:

– Նախորդ դարպասապահների տարիքի պատճառով Իլիկը մեր հիմնական դարպասապահն է դարձել: Այդ պատճառով նա էր խաղադաշտ դուրս եկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում