US Open. Հայտնի է կիսեզրափակչի առաջին զույգը (տեսանյութ)

ԱՄՆ-ի բաց առաջնությունում մեկնարկել է քառորդ եզրափակիչը: Այսօր կայացել է երկու հանդիպում:

Պաբլո Կարենո Բուստան մրցել է Դիեգո Շվարցմանի հետ և 6:4, 6:4, 6:2 հաշվով հաղթանակ տոնել: Հանդիպման ընթացքում իսպանացին 6 բրեյք է կատարել, իսկ արգենտինացին` 2:

Կարենո Բուստան US Open-ում առայժմ ամենաարդյունավետն է գործում: Նա անցկացրած բոլոր 5 խաղորում «չոր» հաղթանակներ է տոնել` ոչ մի սեթ չի պարտվել:

Կիսաեզրափակչում նրա մրցակիցը լինելու է ՀԱՀ-ը ներկայացնող Կևին Անդերսոնը: Այսօր նա համառ պայքարում պարտության է մատնել ամերիկացի Սեմ Քուերիին: Գրանցվել է 7:6(5), 6:7 (9), 6:3, 7:6 (7) հաշիվը: Հզոր մատուցմամ հայտնի այդ երկու թենիսիստները 3,5 ժամ տևած մրցավեճում ընդամենը երեք բրեյք են թույլ տվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում