Լևոն Հայրապետյանի ու Ալիկ Առաքելյանի վերականգնման ժամկետները

«Փյունիկի» պաշտպան Լևոն Հայրապետյանը 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլիъ Հայաստան – Դանիա խաղի (1:4) ժամանակ ստացել էր ձկնամկանի վնասվածք։

Երևանյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 28-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի մոտ 10 օր։ Երկու շաբաթից Հայրապետյանը կվերադառնա խաղադաշտ։

«Փյունիկի» առաջիկա հանդիպումներում կբացակայի նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը: Նա խնդիրներ ունի մենիկսի հետ կապված, որոնք առաջացել են երիտասարդական հավաքականի ճամբարում: Առաքելյանը կսկսի մարզվել թիմի հետ 2 շաբաթից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում