«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստը 31 տարեկանում ավարտել է կարիերան

«Լիվերպուլի» նախկին ձախ պաշտպան Խոսե Էնրիկեն որոշել է ավարտել կարիերան:

«Marca»-ն գրում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածքի պատճառով ստիպված է «խաղակոշիկները մեխից կախել»: Իսպանացին ասել է, որ առանց ցավազրկող ներարկումների չի կարողանում խաղադաշտ դուրս գալ:

Խոսե Էնրիկեն «Լևանտեի» սանն է, որտեղից 2005 թվականին տեղափոխվել է «Վալենսիա»: Հետագայում նա հանդես է եկել «Սելտայի», «Վիլյառեալի», «Նյուքասլի» ու «Սարագոսայի» կազմում:

Ակումբային կարիերայի ընթացքում պաշտպանը 299 հանդիպման է մասնակցել, 4 գոլ հեղինակել ու 24 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում