ԱԳ. Արոնյանը մրցեց աշխարհի ուժեղագույն շախմատիստուհու հետ (կատարված քայլեր)

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայանում են 1/32 եզրափակիչ փուլի առաջին պարտիաները:

Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է աշխարհի ուժեղագույն կին շախմատիստի` չինացի Հոու Յիֆանի հետ: Պարտիայի ընթացքում կատարվել է 20 քայլ, ապա գրոսմայստերները ոչ-ոքիի են համաձայնել:

Պատասխան մրցախաղը, որում Արոնյանը խաղալու է սպիտակներով, կկայանա վաղը:

Նշենք, որ 1/64 եզրափակչից դուրս են մնացել Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում