Միհրան Հարությունյանը ելույթ կունենա MMA-ում

2016 թվականի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը կարիերա է սկսում MMA-ում (խառը մարտարվեստներ):

28-ամյա մարզիկն այդ մասին հայտնել է «Instagram»-ի իր միկրբոլոգում: Կողմերն արդեն համապատասխան համաձայնության են հասել:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ 66 կգ քաշային կարգում հանդես եկող Հարությունյանը չի հեռանալու ըմբշամարտից և կշարունակի հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում